▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մերկելի հետ հանդիպմանը Ալիևը մեկ նախադասության մեջ մի քանի անճշտություն է թույլ տվել. Էդուարդ Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արտահայտած այն մտքին, թե Հայաստանը օկուպացրել է Ադրբեջանի տարածքները և պետք է շուտափույթ ազատի այն, ասաց, որ սա կարող է նոր սրացում հաղորդի Արցախյան կարգավորման գործընթացին։

 

 

 

 

 

 

 

«Ալիևը մեկ նախադասության մեջ մի քանի անճշտություն է թույլ տալիս։ Նախ՝ Հայաստանը հակամարտության կողմ չէ և հայկական ուժերը որևէ օկուպացիա չեն արել։ Երկրորդ, եթե օկուպացված տարածք է փնտրում, Ալիևին կարող եմ ցույց տալ. դա Շահումյանն է, Գետաշենը, Մարտունաշենը, Արցախի Հանրապետության տարածքները, որոնք օկուպացված են Ադրբեջանի կողմից»,- ասաց Շարմազանովը։

 

 

 

 

 

 

 

 

«Եվ ադրբեջանցիները պետք է ազատեն իրենց ներկայությունից այդ տարածքները։ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի մաս՝ երբեք։ Եվ հակամարտությունը լուծելու համար բոլոր կողմերը նախ և առաջ պետք է ճանաչեն Արցախի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը։ Այլ լուծման ճանապարհ չկա»,- նշեց նա։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին