▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մերոնք դրսում». Հենրիխ Մխիթարյանը՝ ժամկետից շուտ Գերմանիայի փոխչեմպիոն

Այս տուրում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներից ոչ մեկի չհաջողվեց աչքի ընկնել խփած գոլով: Այդուհանդերձ, տեղի ունեցավ մեկ նշանակալի իրադարձություն: Դորտմունդի «Բորուսիան» ոչ-ոքի՝ 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը Լևերկուզենի «Բայերի» հետ: Այսպիսով,  Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում ժամկետից շուտ դարձավ Գերմանիայի փոխչեմպիոն:

Ռոման Բերեզովսկի, Ռուսաստանի առաջնություն, «Թերեք»-«Դինամո»` 1:0, չի մասնակցել հանդիպմանը:

Ռոբերտ Արզումանյան, Ղազախստանի առաջնություն, «Աստանա»-«Ակտոբե»՝ 1:2, մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

Արտակ ԵդիգարյանԼիտվայի առաջնություն, «Շյաուլյայ»-«Ժալգիրիս»՝ 0:0, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 46-րդ րոպեին:

Լևոն Հայրապետյան, Չեխիայի առաջնություն, «Պրիբրամ»–«Զնոյմո»՝ 1:1, չի մասնակցել հանդիպմանը:

Արթուր Եդիգարյան,  Ղազախստանի առաջնություն, «Կայրաթ»-«Իրտիշ»՝2:1, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 76-րդ րոպեին:

Կառլեն Մկրտչյան, Ռուսաստանի առաջնություն, «Ռոստով»-«Անժի»՝ 1:1, չի մասնակցել հանդիպմանը:

Գևորգ Ղազարյան, Ուկրաինայի առաջնություն, «Մետալուրգ»-«Դինամո» Կիև՝ 2:1, մասնակցել է հանդիպմանը, փոխարինման է  դուրս եկել 78-րդ րոպեին:

Հենրիխ Մխիթարյան, Գերմանիայի առաջնություն, «Բայեր» - «Բորուսիա» Դորտմունդ` 2:2, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 75-րդ րոպեին:

Արաս Օզբիլիս, Ռուսաստանի առաջնություն, «Սպարտակ»-«Կուբան»՝ 0:2, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 61-րդ րոպեին:

Մարկոս Պիցելլի, Ղազախստանի առաջնություն, «Աստանա»-«Ակտոբե»՝ 1:2, մասնակցել է հանդիպմանը, փոխարինման է մտել 46-րդ րոպեին:

Յուրա Մովսիսյան, Ռուսաստանի առաջնություն, «Սպարտակ»-«Կուբան»՝ 0:2, մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

Արթուր Սարկիսով, Ռուսաստանի առաջնություն, «Զենիթ»-«Վոլգա»՝2:0, մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

ՀՖՖ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին