▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մերօրյա իրականությունում արժեզրկվել է «դերասան» բառը

Մերօրյա իրականությունում արժեզրկվել է «դերասան» բառը: Հենց նենց չեմ ասում. նոր բանավեճ եմ նայում, որտեղ երկկողմանի երիտասարդ աղջիկներ ու տղաներ են, իհարկե շատ հաճելի է, որ էս կամ էն բանավեճին մասնակցում են երիտասարդներ, բայց ինձ զարմացրեց էն, որ ում անունը գրեց, որպես մասնագիտություն կամ էն որ «պաշտոնն են» գրում, գրված է «Դերասան»…

Հասկանում եք՝ պարզվում է ՀՀ-ում կան լիքը դերասաններ, որոնց գիտեն հաղորդավարերը մեկ էլ իմ նման սերիալ նայող մի երկու հոգի։

Ո՞վ է որոշել, որ մի սերիալում 4-րդային դեր կատարող ինչ-որ անհատի պիտի հանրային ձևով որպես «Դերասան» ներկայացնեն:
Եթե հաշվենք, պարզվում է՝ մենք ունենք 1000-ից ավելի նորահայտ երիտասարդներ, որոնք արժանի են «դերասան» կոչվելու, այսինքն մենք բոլորս կարող ենք շատ արագ դերասան դառնալ, եթե ավտոէլեկտրիկ հալով գնանք մի սերիալում խաբված կնոջ կորած որդի խաղանք։

Հարգելիներ, ուղղակի ամեն սկսնակի մի անվանեք «Դերասան». արժերկում եք էտ վեհ բառը…հիշեք Մհեր Մկրտչյանին, այ ինքը «ԴԵՐԱՍԱՆԱ»։

 

 

Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին