▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մետրոպոլիտենում կատարված աշխատանքը չի կարող համարվել ոչ ախտահանում, ոչ էլ խոնավ մաքրում․ ԱՆ խոսնակ

Առողջապահության նախարարությունը մետրոյում ախտահանում իրականացնելու մասով դեռևս առաջարկ չի ներկայացրել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Առողջապահության նախարարությունը մետրոյում ախտահանում իրականացնելու մասով դեռևս առաջարկ չի ներկայացրել։ Այն, ինչ երևում է Երևանի մետրոպոլիտենի կողմից հրապարակած տեսանյութում՝ չի կարող համարվել ոչ ախտահանում, ոչ էլ խոնավ մաքրում։

Հետևաբար, կոչ ենք անում նմանօրինակ աշխատանքներ ձեռնարկելիս դրանք քննարկել առողջապահության նախարարության հետ՝ մասնագիտական խորհրդատվություն ստանալու և գործընթացը լիարժեք կազմակերպելու համար։

Ավելին, առաջիկայում նախարարությունը հանդես կգա նման առաջարկությամբ և կներկայացնի այն ուղեցույցը, որի համապատասխան՝ անհրաժեշտության դեպքում պետք է իրականացվեն ախտահանման աշխատանքները»,- գրել է նա։

Դիտեք նաև՝ Ինչպե՞ս են Երևանի մետրոպոլիտենում հատուկ նյութերով ախտահանում գնացքները

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին