▲ Դեպի վեր

Չորեքշաբթի, 19.02.2025 lang.iso lang.iso lang.iso

Մեզ դա չի հետաքրքրում․ Մխիթարյան

Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչում «Յուվենտուսի» կամ «Միլանի» հետ հնարավոր դիմակայության մասին հարցին։

««Միլա՞ն», թե՞ «Յուվենտուս» 1/8-րդ եզրափակիչում: Մենք գիտենք, որ դա հնարավոր է, բայց մեզ չի հետաքրքրում, թե ով է լինելու մեր մրցակիցը: Հիմա պետք է չթուլանանք ու շարունակենք քրտնաջան աշխատել»,- ասել է Մխիթարյանը Amazon Prime-ին տված հարցազրույցում:

Հիշեցնենք, որ «ներաձուրիները» փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեցին՝ լիգայի փուլում զբաղեցնելով 4-րդդ տեղը, իսկ «բյանկոներիներն» ու «ռոսոներիները» կանցկացնեն անցումային հանդիպումներ:

Նշենք, որ  «Յուվենտուսն» ու «Միլանը» 1/8-րդ եզրափակչում «Ինտերի» չորս հնարավոր մրցակիցներից են: Սիմոնե Ինձագիի թիմը կարող է հանդիպել նար հոլանդական ՊՍՎ-ի ու «Ֆեյենորդի» հետ։

Աղբյուրն՝ այստեղ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին