▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեզնից յուրաքանչյուրն իրեն դնում է գիտունիկի տեղ, իրավաբանի տեղ, փորձում է մեկնաբանել Սահմանադրությունը. Սերժ Սարգսյան

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ Աշտարակի տարածքային երիտասարդական ակտիվի հետ այցելել է Աղձք՝ հայոց Արշակունի արքաների դամբարան, /4-րդ դար, միակը Հայաստանում-հեղ./, Դեղերի վանք:

 

 

 

 

 

 

 

Լրագրողները Սարգսյանից հետաքրքրվել են, թե արդյո՞ք հետեւում է Արցախի հարցով զարգացումներին, ի պատասխան նա ասաց, որ այսօր նմանատիպ հարցերի պատասխանելու օրը չէ, թող շոգերը անցնեն՝ նոր:

Անդրադառնալով օրվա խորհրդին՝ Սարգսյանն ասաց. «Շնորհավորում եմ բոլորիդ եւ բոլորիդ մաղթում եմ, որպեսզի ամեն կերպ պաշտպանեք մեր Սահմանադրությունը, անկախ նրանից՝ լա՞վ եք համարում, թե՝ վատ։ Գիտեք՝ մեզնից յուրաքանչյուրն իրեն դնում է գիտունիկի տեղ, իրավաբանի տեղ, փորձում է մեկնաբանել Սահմանադրությունը, ինչ կա, մեզ համար պարտադրող է»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին