▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ն ուրույն «քամ բաքի» սխեմա է մշակել. մեկնել են Սերժ Սարգսյանի գլխավորությամբ

Asekose.am-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ստամբուլյան կոնվենցիայի հնարավոր վավերացման շուրջ կրքերը շարունակում են շիկանալ մեր երկրում, ու դրան նպաստեց նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հայտարարությունն այն մասին, որ օրակարգում են այդ կոնվենցիայի վավերացմանն ուղղված աշխատանքները, որը նա ոգեւորիչ համարեց:

Նախ նշենք, որ Ստամբուլյան կոնվենցիան վերաբերում է կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելմանն ու դրա դեմ պայքարին, կետեր կան, որոնք վերաբերում են սեռական դաստիարակությանն ու սեռական պատկանելիության խնդիրներին, ԼԳԲՏ իրավունքներին եւ այլն:

ԵԽԽՎ պատվիրակները կոչ են արել ՀՀ իշխանությանը ձեռնարկել միջոցներ ԼԳԲՏԻ հանրույթի անվտանգությունը եւ խտրականությունից ազատությունն ապահովելու համար: Ու մինչ գործող իշխանության ընդդիմախոսները պնդում են, թե սա խայտառակություն է, իրականությունն այն է, որ հակասահմանադրական եւ հայերին ոչ հարիր այդ կոնվենցիան Հայաստանը ստորագրել է 2018 թվականի հունվարի 18-ին, այսինքն՝ ՀՀԿ-ի օրոք: Եվ ներկայիս իշխանությունների համար այն վավերացնելը ժառանգված միջազգային պարտավորություն է ընդամենը»:

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունիսի 1-ին տեղի ունեցած առողջապահական խորհրդի հայտնի նիստի արձանագրությունը մինչ օրս չկա. քար լռություն է: Հիշեցնենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, այդ նիստի ժամանակ է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը բարկացել տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանի վրա, որն իր նախկին խորհրդական Վահե Տեր-Մինասյանին տուգանել էր:

Երբ Խուրշուդյանն ասել է` ի՞նչ անեի. քաղաքացու դիմում կար, նախարարը բղավել է` «պասլատ անեիր էդ քաղաքացուն»: Հասկանալու համար, թե ինչու մինչ այժմ հայտնի նիստի արձանագրությունը տեղադրված չէ կայքէջում, «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանին, որը մեզ հետ զրույցում նշեց. «Սպասում ենք, մինչեւ առողջապահության նախարարը ստորագրի: Ուղարկել ենք իրեն՝ ստորագրման. երբ կստորագրի, այդ ժամանակ էլ կկախենք»:

Մեզ մնում է սպասել՝ հասկանալու համար, թե ինչ չափով կխմբագրվի այդ արձանագրությունը, եւ արդյոք քաղաքացուն «պասլատ անելու» տողերը դուրս կթռչեն տեքստից»:

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ն ուրույն «քամ բաքի» սխեմա է մշակել. կուսակտիվն այսօր` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, «ուխտագնացության» է մեկնելու Աղձք` Արշակունիների դամբարաններին այցելության։ Իսկ երեկոյան «Աշտարակի ձոր» ռեստորան ուրույն նշանային համակա՞րգ եք կիրառում, Վազգենն ասում էր` մենք պետք է վերադառնանք մեր «մեծ մեռելներին», կարծում եք` կօգնի՞։

«Մենք վերադառնում ենք մեր ազգային արմատներին. արժեհամակարգային վերադարձները միշտ էլ շատ կարեւոր են»,- ասաց ՀՀԿ մեր զրուցակիցը:

Հիշենք. Արշակունիների ոսկորների հետ կապված պատմությունն արձանագրում է, որ Հայաստանը գրավել չկարողացած Շապուհ 2-րդին քրմերը խորհուրդ են տվել գողանալ Արշակունի թագավորների ոսկորները, որպեսզի երկիրը զրկվի իր ուժից: Մի քիչ չե՞ք ուշացել ուժ առնելու խնդրում՝ հարցրինք մեր զրուցակցին։ «Չէ, լավ է ուշ, քան երբեք։ Կարեւոր է հայտնվել ճիշտ ժամանակին` ճիշտ տեղում»: Ի դեպ, մեր տեղեկություններով, ՀՀԿ-ի հաջորդ ուխտագնացությունը «դեպի արմատներ» լինելու է Լոռին` Օձունը»:

 

 

 

 

 

 

 

 

«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախում Վիտալի Բալասանյանի թեկնածության օգտին քարոզչությանը ակտիվորեն լծվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Օհանյանն աշխատում է Ռոբերտ Քոչարյանի հետ նույն թիմում, եւ նրանք որոշել են ակտիվանալ ընտրությունների եզրափակիչ փուլում»:

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում շատ է քննարկվում խորհրդարանական գործուղումների առատության եւ, ինչու ոչ, դրանց արդյունավետության կամ անարդյունավետության մասին:

«Փաստ» թերթն իր ուսումնասիրությունն է կատարել եւ պարզել, որ միայն հունիս ամսվա ընթացքում իրականացվել է 26 գործուղում, ի դեպ՝ բավականին ներկայացուցչական կազմով:

Ներկայացնում ենք վերջին մեկ ամսվա ընթացքում ԱԺ պատգամավորների գործուղումների «շքերթը». հունիսի 4-7-ը՝ Բելգրադ, հունիսի 5-8-ը՝ Բիշքեկ եւ Թբիլիսի, հունիսի 8-10-ը՝ Նուր-Սուլթան, հունիսի 10-12-ը՝ Մոսկվա, հունիսի 12-15-ը՝ Ուլան Բատոր, հունիսի 13-15-ը՝ Փարիզ, հունիսի 19-23-ը, հունիսի 20-22-ը՝ Բեռն, հունիսի 23-29-ը՝ Ստրասբուրգ, հունիսի 2229-ը Լուսակա (Զամբիայի Հանրապետություն) եւ Արաբական Միացյալ Էմիրություններ, հունիսի 30-ից հուլիսի-2-ը՝ Դուբայ, հունիսի 24-26-ը՝ Կոպենհագեն, հունիսի 24-28-ը՝ Տոկիո, հունիսի 27-28-ը՝ Մոսկվա, հունիսի 26-27-ը՝ Հռոմ, հունիսի 24-25-ը՝ Մադրիդ, հունիսի 26-27-ը՝ Լիսաբոն, հունիսի 26-28-ը՝ Հելսինկի, հունիսի 27-28-ը՝ Մոսկվա, հունիսի 25-ին՝ Բուխարեստ, հունիսի 26-27-ը՝ Սոֆիա, հունիսի 27-29-ը՝ Ցյուրիխ, հունիսի 30-ից հուլիսի 3-ը՝ Բրյուսել, հունիսի 30-ից հուլիսի 2-ը՝ Բրատիսլավա, հունիսի 30-ից հուլիսի 3-ը՝ Մոսկվա:

Այս ցուցակի ֆոնին ուշագրավ է հիշել, որ բոլորովին վերջերս կառավարությունն ԱԺ-ին իր պահուստային ֆոնդից հավելյալ գումար հատկացրեց, որովհետեւ ԱԺ-ն, դեռեւս տարվա կեսը չանցած, այս տարվա գործուղումների բյուջեն արդեն սպառել էր»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին