▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մհեր Սեդրակյանը նոր գլխացավանքի ու սկանդալի մեջ է հայտնվել. «Հրապարակ»

«Հանրահայտ Թոխմախի Մհերը՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը, նոր գլխացավանքի մեջ է հայտնվել: Երեկ երեկոյան մեզ հայտնի դարձավ, որ քաղաքացուց կաշառք վերցնելու կասկածանքով ձերբակալվել է Անձնագրային և վիզաների վարչության Էրեբունու բաժանմունքի պետը՝ Արտյոմ Սեդրակյանը, որը Սեդրակյանի քավորությամբ է հայտնվել այդ պաշտոնում: 2012 թվականին Էրեբունու անձնագրային բաժանմունքի պետի յուղոտ պաշտոնին հրաժեշտ տվեց Նաիրա Բարսեղյանը՝ Արարատի նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանի աղջիկը:

 

Բարսեղյանը հեռացվեց մի քաղաքացու հետ ոչ հարգալից վարվելու, մասնավորապես, նրա վրա գոռալու համար, թեև պաշտոնանկ դարձած նախկին պետը հակառակն էր պնդում: Նրա փոխարեն նշանակված, իսկ այժմ ձերբակալված Ա. Սեդրակյանի գործը վարում է ՀՔԾ-ն, որից երեկ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, սակայն ոստիկանությունից հաստատեցին ձերբակալության մասին լուրը»»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր`«Հրապարակ» թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին