▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մհեր Խլղաթյանի ծեծի գործով այսօր կձերբակալվի հոսպիտալի աշխատակիցներից մեկը. «Ժողովուրդ»

2014թ. հունվարի 13-ի գիշերը ԼՂՀ N զորամասի հոսպիտալից ծայրահեղ ծանր վիճակով Երեւանի Մուրացանի զինվորական կենտրոնական հոսպիտալ տեղափոխված զինծառայող, 18-ամյա Մհեր Խլղաթյանի ծեծի գործով այսօր՝ կեսօրից հետո, կձերբակալվի հոսպիտալի աշխատակիցներից մեկը: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ զինվորին ծեծի են ենթարկել հոսպիտալի երկու աշխատակից, թե ինչու, մեզ դեռ չհաջողվեց պարզել: Մեզ տեղեկություններ հասան այն մասին, որ հոսպիտալի աշխատակիցները հայտնել են, թե իբր զինվորի ուշքը գնացել է, եւ իրենք ընդամենը ապտակել են, որ ուշքի գա, սակայն զինվորի մարմնի հետքերը միանգամայն այլ բան են ենթադրել տալիս: Ինչեւէ, փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 376 հոդվ. 2-րդ (պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 358.1 հոդ. 2-րդ (զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասի նկատմամբ բռնություն գործադրելը) մասերով հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

 

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին