▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի արագ ընթացող մեքենա ետևից շատ ուժեղ հարվածել է քրոջս. Դանիել Իոաննիսյանը մանրամասներ է հայտնում իր քրոջ մասնակցությամբ վթարից

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բարեկամներ, շնորհակալ եմ անհանգստության համար։ Գիշերը իրոք քույրս վթարի մեջ է ընկել. մի արագ ընթացող մեքենա ետևից շատ ուժեղ հարվածել է քրոջս և մեկ այլ քաղաքացու վարած մեքենաներին։
Մի քաղաքացի տուժել է, բայց վտանգավոր բան չկա։ Քրոջս վարած մեքենայում տուժածներ չկան, թեև մեքենայի ետնամասից բան չի մնացել։
15 տարեկան այդ Ֆորդը շատ էինք սիրում, կենսուրախ գույնի լավ ավտո էր։


Հ.Գ. Միշտ, միշտ, միշտ երթևեկեք ամրակապված! Դա կարող է փրկել ձեր կյանքը»։

Հիշեցնենք, որ Երեւանում, ապրիլի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 23։50-ի սահմաններում Աշտարակի խճուղում բախվել են Ջերմուկ քաղաքի բնակիչ՝ 43-ամյա Սևադա Առաքելյանի վարած Mazda մակնիշի և Երևանի բնակիչներ՝ 26-ամյա Դոմինիկա Իոաննիսյանի վարած Ford մակնիշի և 22-մյա Վահրամ Ավդալյանի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին