▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի դեղին թերթ կա՝ «Հայկական ժամանակ», դրանով են երկիր կառավարում․ Բագրատ Սրբազան

Բագրատ Սրբազանը անդրադարձավ «Հայկական ժամանակ» օրաթերթում իր մասին հրապարակված լուրերին․ ««Հայկական ժամանակ» անունով մի դեղին թերթ կա, լուր է տարածել, թե չեմ կարող լինել վարչապետի թեկնածու, քանի որ երկքաղաքացի եմ։ Իրենց մամլո օրգանի միջոցով են գործում, դրանով են երկիր կառավարում։ Ի պատասխան ասեմ, որ վարչապետի պաշտոնի համար հավակնություններ չունեմ, նաև Կանադայի քաղաքացի եմ, այնտեղ ծառայելու ընթացքում եմ անձնագիր ստացել։ Ես Տավուշի թեմի առաջնորդն եմ՝ ավելի բարձր, քան ձեր վարչապետի աթոռն է»:

***

«Էս մարդիկ միամիտ, պատահական ընկել են այդ աթոռի վրա և կարծում են` իրենց տնից են բերել, իրենց տուն էլ տանելու են: (Ներկաներից մեկն արձագանքեց` տո տուն են ունեցել, որ տուն բերեն): Սկզբունքորեն ես ոչ ցանկություն, ոչ ձգտում ունեմ վարչապետ դառնելու, մի վախեցեք: Բայց, ինչպես այսօր ասել եմ, մոլորեցնող պոպուլիզմի ձևով Կառավարության ղեկավարն ասում էր, որ մեր Սահմանադրությունը պետք է փոխվի, որովհետև ժողովրդի գրածը չէ սա: Թե ժողովուդը ոնց պիտի Սահմանադրություն գրի, ոչ ոք չգիտի: Հիմա բա որ ժողովուրդը որոշեց էդ սահմանադրական կետը փոխի, ի՞նչ ես ասելու: Հետևաբար, ինչպես ժողովուրդը որոշի, աստծու կամքը լինի, հայոց հայրապետն էլ օրհնի, ես ո՞վ եմ, որ ասեմ` չէ:

Բայց էլի եմ ասում` ես բացարձակ ոչ ձգտում, ոչ ցանկություն ունեմ: Իմ պայքարը մեկ բանի համար է` հայրենիք և պատիվ ունենալու: Որպեսզի ննջելուց գլուխս հանգիստ գնամ, նզովված չգնամ, այլ օրհնված գնամ, այլապես այս կյանքը արժեք չունի ոչ մի ձևով»,- հրապարակում հայտարարեց Բագրատ Սրբազանը:

***

«Ես վարչապետ դառնալու հավակնություն չունեմ, բայց եթե ժողովուրդը ցանկանա և Հայոց Հայրապետը օրհնի, ես ո՞վ եմ, որ ընդդիմանամ»,-ասաց Բագրատ Սրբազանը՝ կրկնելով այն միտքը, որ Տավուշի թեմի առաջնորդ լինելը ավելի բարձր է քան վարչապետի պաշտոնը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին