Մի երկու խոսքով կուզենայի պատմել Ղազախստանի մասին, ավելի ճիշտ այն քաղաքի մասին , որտեղ մեկ շաբաթ ապրեցինք:
Ես գիտեի, որ Ղազախստանը այլանդակ մեծ երկիր ա, բայց որ տենց.... Երեք հոգով որոշեցինք գնալ մասնակցել Ասիա գավաթի, չորրորդ թիմակիցը Ալմա-աթայում ա այժմ ապրում ու ստեղծագործում:
Երբ որ ասեցինք, վերկաց արի Ակտաու, ասեց տղերք վատ եք, չորս հազար կիլոմետր պետք ա անցնեմ գամ, ավելի էժան է Մոսկվա գամ, քան այստեղից հասնեմ Ակտաու : Ստուգեցինք, պարզվեց ճիշտ ա ասում:(
Ակտաուն գտնվում է Կասպից ծովի ափին և հանդիսանում ա ղազախական նավթարդյունաբերության կենտրոնը: Համապատասխանաբար, այստեղ ամենանաբարձր աշխատավարձներն են ու ամենաբարձր գները:
Քաղաքը առաջ կոչվում է Շևչենկո (Տառաս Շևչենկոյի անունով, ոչ թե Անդրեյ) հիմվել է հիսուն տարի առաջ, իսկ հիմնադիրներից մեկը` Ռուբեն Գրիգորյանն է: Իմիջայլոց, քաղաքի փողոցները անուններ չունեն, միայն երկու փողոց է որ անուն ունի և նրանցից մեկը հենց Գրիգորյանի անունով է:
Իսկ նախորդ դարի երեսունականներին Ղազախստանի առաջին քարտուղարը կրկին հայ էր` արցախցի Միրզոյան Լևոնը, ում անունով ժամանակին կոչվում էր Ջամբուլ քաղաքը:
Միջին ածխատավարձը մոտ հինգ հարյուր դոլար ա, բայց այդ հինգ հարյուրով կարելի է ապրել մեկ շաբաթ: Բնակարան վարձելը սկսվում է հինգ հարյուր դոլարից, իսկ միջինը հազար դոլարի շուրջ ա տատանվում: Նորմալ տեղ մի կտոր հաց ուտելը տաս հազար դրամից է սկսում, իսկ եթե խորովածով ու արաղով մարդ ա մոտ երեսուն հազար դրամ հաշիվ են բերում: Շորերի գների մասին չեմ խոսում, ավելի լավ է Երևան գաս առնես գնաս
Երեքհարյուր հազարանոց բնակչության մեջ հայերի թիվը մոտ երկու հազար են, համայնքը աշխուժացել է վերջին մի քանի տարվա ընթացքում:
Պարզվում ա, որ ղազախների մեջ կա հստակ տարանջատում ժուզերով` ավագ, միջին և կրտսեր, ավագը դա ինտելեգենցիան է, միջինը` ղեկավար անձինք և կրտսերը` ռուսերեն ասած բիդլո:
Ակտաուն կրտսեր ժուզի ձեռքում է, որն իր հերթին մի քանի ցեղերի է բաժանված, որից հիմնականը ադայներն են, ամենառազմատենչ ու ամենագեշ ցեղը: Մեզ այդպես էլ սովորեցնում էին, որ եթե կոլոտ ու ծուռ ոտերով ղազախ ես տեսնում` ադայ է :)))
Քաղաքում շատ դժվար է գրանցում ստանալ, դրա համար մեր խոպանչիները հիմնականում գնում են դեպի Կարագանդա,Կոստանայ, Ակտոբե:
Խմելու ջուրն էլ ստանում են ծովի ջրից միջուկային ռեակտորի օգնությամբ (որի նախագծողներիվ մեկը կրկին Գրիգորյանն էր)
Ամբողջ քաղաքում զգացվում էր Նուրսուլթան Նազարբաևի շունչը, չնայած բոլորը ասում էին, որ վախենում են դեպքերի զարգացումից, եթե հանկարծակի Նազարբաևը մահանա կամ հրաժարական տա: Նույն Ակտաուի տարածաշրջանում շատ ակտիվ են թուրքերը և ամերիկացիները, համոզված եմ հնարավորության դեպքում, ադայներին քսի կտան ռուսների ու այլազգիների վրա, որ այս տարածքը Ղազախստանից պոկեն :
Իսկ մինչ այդ, ձևական խաղաղություն է տիրում, բոլորը հավասար են, իսկ եթե որևէ մեկը փորձի ազգամիջյան բախում հրահրի միանգամից փակում-տանում են:
Ներդրումային առումով շատ լավ տեղ է Ղազախստանը, պետությունը մաքսիմալ լոյալ է դարձրել օրենսդրությունը, և նորմալ ներդրումների դեպքում, կարելի է շահութաբեր բիզնեսներ ունենալ: Անծայրածիր երկիր անծայրածիր հնարավորություններով:
Չեմ կարող դատել ամբողջ Ղազախստանի մասին մի քաղաքով, բայց չնայած այդքան ընդերքային հարստությանը, մենք իրենցից շատ հարցերում բավականին առաջ ենք գնացել: Միակ բանը, որ կցանկանայի ունենայինք դա Նազարբաևի ռազմավարական պետականաստեղծ մտածելակերպն է, բայց սա արդեն այլ գրառման թեմա է:
Մի երկու խոսք Ղազախստանի մասին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet