Այս պահին Իրավունքի նվաճման երթի մասնակցիները շարժվում են դեպի ՀՀ Ֆինանսների նախարարություն:
Նախաձեռնության անդամներից մեկը Կառավարության 3-րդ շենքի դիմաց կոչ արեց նախարարության աշխատակիցներին միանալ երթին՝շեշտելով՝
«Միացեք մեզ: Դուք էլ մեզանից մեկն եք: Մի մտեք մարդկանց գրպանը: Մի ստիպեք մարդիկ արտագաղթել: Մենք տեր ենք մեր երկրին: Մենք մնալու ենք»: