▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի՛ փորձեք մեր վզին փաթաթել... «բիսեդկից» էիք խոսում, ես էլ, ճիշտն ասած՝«բիսեդկա» տեսա...Արման Աբովյան

«Պարոն Աբովյան, Ձեր գործընկերը այսօր՝ այս դահլիճում սեռական բնույթի հայհոյանք է տվել, ես Ձեր փոխարեն հաստատ գետինը կմտնեի, բայց Դուք ամոթից ոչ միայն գետինը չեք մտնում, այլև գալիս եք ոչ թե դրա համար ներողություն խնդրում, այլ տարբեր բաների համար»։ Խորհրդարանում հայտարարությունների ժամանակ դիմելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանին, ասաց «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Կոնջորյանը։

Նա առաջարկեց, որպեսզի վաղը ԲՀԿ-ականներից մեկը ներողություն խնդրի ԱԺ նիստերի դահլիճում գտնվող մարդկանից և քաղաքացիներից, որ իրենց գործընկերը սեռական բնույթի հայհոյանք է տվել։

Այս ելույթին ի պատասխան  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ դիմելով «Իմ քայլը» խմբակցության անդամներին, ասաց՝ Երբեք ոչ ոք կրիմինալը չի պաշտպանել, չի պաշտպանում և չի պաշտպանելու։ Միակ խնդիրն այն է, որ այս օրինագիծը չի լուծելու այն հարցերը, որոնք դուք բերում եք։

«Մի՛ փորձեք մեր վզին փաթաթել այն, ինչ կա, մի՛ փորձեք, ախր, չի ստացվի, այն ինչ գոյություն չունի»,- նշեց Արման Աբովյանը։

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին