▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի քանի ամսական Վարդանին և նրա մորը՝ Թուրքիայում փլատակներից հանել են շվեյցարացի փրկարարները

Լրագրող Հասմիկ Առաքելյանը տեսանյութ է ներկայացրել ու գրել․ «Շվեյցարական RTS հեռուստաընկերության 19:30 լրատվական հաղորդումը հայտնում է, որ Թուրքիայում շվեյցարացի փրկարարները փլատակներից հանել են մի քանի ամսական Վարդանին և նրա մորը՝ Յասմինին (հաշվի առնելով, որ մուսուլմանական երկիր է՝ Հասմիկին Յասմին կարող են ասել, ըստ երևույթին մայրը հայ է): Եթե էս երկրում ԱԳՆ է մնացել, ապա դիմեք ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանություն, այդ օղակներով գուցե հնարավոր կլինի ճշտել, թե որտեղ են մայրն ու երեխան. գուցե ՀՀ քաղաքացիություն էլ ունեն: Հարկ եղած դեպքում բերենք Հայաստան, օգնենք»:

Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին