Գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ «քրեական հեղինակությունները» ընտրությունների ժամանակ իշխանական թևի հիմնական ակտիվն են, երբ տարբեր բարձրաստիճան ուժայինների, պատգամավորների, պաշտոնյաների հետ քավոր-սանիկ-խնամի են դառնում, երբ հասարակությունը պարբերաբար ռեստորաններում և այլ ժամանցի վայրերում նշված անձանց միասին է տեսնում...
Ապա նրանք և նրանց զավակները շարունակելու են կրակել, սպանել, ծեծել։ Իսկ հասարակությունը լուռ է մնալու, որովհետև երկրի երկու գերհզոր կառույցների (քրեական աշխարհ+իշխանություն, ինչու չէ նաև ընդդիմություն) դեմ դուրս գալով, ոչ ոք, ոչ մի շանս չունի փրկվելու։
Մինչ այդ...
Ժպտացեք և թաթիկով արեք, չէ՞ որ ապրում եք աշխարհի ամենաժողովրդավարական և արդար երկրում։
ՀԳ ընդամենը մի քանի ամսում երեք սպանություն՝ հեղինակությունների որդիների մասնակցությամբ։ Ինձ համար ողբերգություն է նաև, այդ երեք երիտասարդների մարդասպան դառնալը։ Եվ դա էլ համարում եմ իշխանության հանցավոր մեղսակցու
«Մի քանի ամսում երեք սպանություն՝ հեղինակությունների որդիների մասնակցությամբ»․ Սամսոն Գրիգորյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet