▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Արարատի մարզում 55-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 13 և 14 տարեկան տղաների

Տրանսվեստիտների մասնակցությամբ հերթական բազմամարդ ծննդյան արարողությունն` արտակարգ դրության պայմաններում

Գլխավոր դատախազը սաբոտաժ է անում. Դավիթ Սանասարյան

ԱԱԾ նախկին տնօրենը նշանակվեց Ատոմակայանի գործադիր տնօրեն

Նման վերաբերմունքը խոսում է կա՛մ բարդակի, կա՛մ քաղաքացիներին բանի տեղ չդնելու մասին. Դավիթ Պետրոսյան

Աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանին տուգանեցին դիմակ չկրելու համար

Բացահայտվել են հայտնի ընկերության ապօրինությունները․պետությանը պատճառված վնասը վերականգնվել է

Եկել է տնտեսական բլոկում մեր անելիքներով ավելի ինտենսիվ զբաղվելու ժամանակը. Նիկոլ Փաշինյան

1040 մահերի համար պետք է պատասխան տրվի. Վահե Էնֆիաջյանը՝ Ավինյանին

Տուրիստները չեն գալիս ՀՀ ոչ թե արտակարգ դրության, այլ՝ համավարակի պատճառով․ Ավինյան

ԼՀԿ-ն արտակարգ դրությունը չեղարկելու նախագիծ ներկայացրեց․ ԱԺ-ն դեմ քվեարկեց

Ո՞րն է տարբերությունը` պուրակում դիմակ կրելու արգելանքը հանելու եք, փողոցում՝ ոչ․ Նաիրա Զոհրաբյան

Հայաստանը պետք է դառնա 2-րդ հայրենիք Սփյուռքի մեր հայրենակիցների համար․ Մխիթար Հայրապետյան

Առանց դիմակների ենք և ուրախ. Հայկ Մարության

Բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ է հայտարարել

Ամուլսարի դեմ «պայքարի» իրական դեմքը. «Լիդիանը» տեսանյութ է հրապարակել

Սպառնացել է երեխային ցած նետել՝ խոչընդոտելով ապօրինի պատշգամբի ապամոնտաժմանը

Մեր հայրենիքը պետք է լինի ամուր, կայուն և պատրաստ՝ ցանկացած պահի ընդունելու իր զավակներին. Արմեն Սարգսյան

Մարդիկ ամուսնանում են, հարսանիք է, թե ուտուշ-խմուշ` պիտի թույլատրել 60 հոգու մասնակցություն․Միքայելյան

Հանվելու է անձնական ավտոմեքենայում և բնության գրկում դիմակ կրելու պահանջը. Ավինյան

Պատմաճարտարապետական հուշարձան շենքի բնակիչը մեկ գիշերվա մեջ պատշգամբ է «հարմարեցրել». խոսնակ

Դուք կարող եք ճշտել, հետո նոր իմ վրա գոռալ. Զոհրաբ Մնացականյանը՝ ցուցարարներին

ՔԿ-ն՝ հայտնի դերասանների դստեր ու թոռների կյանքը խլած ողբերգական ավտովթարի դեպքի մասին

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Գաիգիկ Սուրենյանը մանրամասնում է

Պատգամավորներին խնդրում եմ շտապ ներկայանալ ԱԺ.Արարատ Միրզոյանի հայտարարությունը

Էս անձնավորությունը ո՞ր օրգանով ա մտածում. Պետրոսյանը՝ Արսեն Թորոսյանի մասին

Դպրոցների բացվելուց հետո կորոնավիրուսի թվերի աճ ենք ունենալու․ Փաշինյանը մանրամասնում է

Արտակարգ դրությունը երկարաձգվեց․ ի՞նչ մեղմացումներ են մտցվում կանոններում

Զրոյի հասցնել թվերը դեռ չենք կարող. Արսեն Թորոսյան

Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատեց Արմեն Աբազյանին, որն իր պաշտոնը զբաղեցրեց ընդամենը 1 օր

Կորոնավիրուսով վարակման 201 և մահվան 3 նոր դեպք

Բարի գալուստ․․․Լիբանանին օգնություն հասցրած ինքնաթիռներով շուրջ 100 լիբանանահայ վերադարձել է Հայաստան

Աշխատանքից ազատված փոխոստիկանապետը հավանաբար առաջիկայում նոր պաշտոն կստանա քաղաքապետարանում

Երևանում բնակարանների գները նվազել են. ի՞նչ իրավիճակ է անշարժ գույքի շուկայում

Ձեր քթերից եմ բերելու.․․ միջադեպ Հրայր Թովմասյանի մասնակցությա՞մբ

Երկրաշարժ Հայաստանի հետ սահմանին. Երևանում ևս զգացվել է

Մեր ազգային կոդը դարձել է դժբախտությունը, թշվառությունը, հուսահատությունն ու մահը

«Միʹ կրկնեք այն սխալը, որը գործեցինք մենք». Մգեր Արմենիայի կոչը բելառուսներին

Հայաստանում սով չի սպասվում, բայց սոցիալ-տնտեսական խնդիրները շատ-շատ են. ԼՀԿ պատգամավոր

Տեղեկատվությունը, թե վարչապետն իր ընտանիքով մասնակցել է հարսանիքի, իրականությանը չի. . .

Արցախի նախագահի նստավայրը կարող է տեղափոխվել Շուշի

Միասին հաղթահարենք այս բոլոր դժվարությունները․ Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Փաշինյանի հետ

Էս նկարի արարածը կողքովս անցնելով հատուկ քսվեց կրծքիս. քաղաքացին ահազանգում է

Երդվել է Արմեն Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի առաջ

Ամենամեծ ներդրումը հայկական ֆուտբոլում

Ալավերդիում ամուսինները խանդի հողի վրա միմյանց ծեծել են. կինը դանակով հարձակվել է ամուսնու վրա

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանությունը Թուրքիայի ԱԳՆ հայտարարության վերաբերյալ

Նիկոլ Փաշինյանը հարսանիքի է մասնակցել

Վաղը արտակարգ դրությունը կերկարաձգվի

«Լիդիան Արմենիան» ազդարարում է Ամուլսարի շրջակա համայնքներում կադրերի բազայի վերագնահատման. . .

Մի քիչ մտածեք, թե Արմեն Բրիտանացին ինչո՞ւ ոչինչ չի ստորագրում. Արփինե Հովհաննիսյան

ԱԺ նախկին փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՄԻԵԴ որոշման վերաբերյալ իշխանական քարոզչամեքենան ու իրականությունը

Սա իմ դեմքն է, երբ կարդում եմ իշխանական քարոզչամեքենայի՝ ՄԻԵԴ-ը ՄԻԵԿ-ից, ՄԻԵԿ-ը ՄԱԿ-ից, ՄԱԿ-ը ԵԿՄ-ից չտարբերող անձանց մեկնաբանությունները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Գյուլումյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով միջանկյալ միջոց չկիրառելու վերաբերյալ:

Առանձնակի զվարճալի են «ապտակ», «շառաչուն ապտակ ՄԻԵԴ-ից» և այլ նման մտքեր շաղ տվող, չարությունից կծկված, բայց նաև ապագա ՍԴ կազմից երջանկացած տղաներն ու կանայք։

Մինչ դուք «հաղթանակի» խրախճանք կազմակերպած ու դրանով արբեցած տարածում եք լուրեր, որ ՄԻԵԴ-ը մերժել է Հրայր Թովմասյանին և այլ դատավորներին, զուգահեռ իրականությունում Եվրոպական դատարանը ԸՆԴԱՄԵՆԸ արձանագրել է, որ այս գործով չի կիրառում միջանկյալ միջոց, սակայն պատրաստ է քննարկել դատավորների գանգատը, ընդ որում՝ դատարանը ընդգծել է գործը ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ քննելու պատրաստակամությունը: Սա՝ քանզի խախտումների բնույթն է ակնհայտ։ Ու քանզի բովանդակային հարցերի վերաբերյալ պատասխանները մեղմ ասած բավարար չեն։ Սա նշանակում է սովորաբար երկար տևող գործ չի լինելու։

ՄԻԵԴ-ը ՉԻ քննարկել ՀՀ-ում սահմանադրական փոփոխությունները ու այդ ընթացքում իշխանության ուզուրպացիայի հարցը, ՉԻ քննարկել դատավորների ազատման իրավաչափությունը, ՉԻ տվել որևէ գնահատական, այլ ընդամենը այս պահին սահմանադրական փոփոխություններ սառեցնելու միջանկյալ միջոց չի կիրառել:
     ՄԻԵԴ-ը նաև ՉԻ փրկել ու չի սրբագրել իշխանական իրավաբանների կոպիտ այնպիսի սխալներ, ինչպիսիք են «ՍԴ մասին» օրենքում փոփոխությունները «մոռանալը», ՍԴ չդիմելը և այլն, և այլն։ Դու ձեր «իրավաբաններին» դեռ շատ եք «շնորհակալ» լինելու։ Ի դեպ նրանց ջանքերն ուղղված էին ոչ այնքան ՄԻԵԴ-ի՝ այդ թվում բովանդակային հարցերի պատասխաններին, որքան նրան, որ պատմում էին ՄԻԵԴ-ին, թե որն է ՄԻԵԴ-ի պրակտիկան միջանկյալ միջոցի մասով...

Մի քիչ մտածեք՝ թե Արմեն Բրիտանացին ինչու ՈՉԻՆՉ չի ստորագրում այս սահմանադրական փոփոխությունների հետ կապված։ Կարո՞ղ է ձեզնից ավելի հեռատես է։

Միջանկյալ միջոցի չկիրառումը բավական կանխատեսելի էր, քանի որ նույն ՄԻԵԴ պրակտիկան վկայում է, որ նման միջոցներ կիրառում են, երբ կա, օրինակ, կյանքին կամ առողջության սպառնալիք (տես` օրինակ Սամվել Մայրապետյանի գործով միջանկյալ միջոցը), էքստրադիցիայի վտանգ: Ես կարծում եմ, որ ՍԴ դատավորները գիտեին, որ այս հարցում միջանկյալ միջոց կիրառելու հավանականությունը հարյուր տոկոս չէ, սակայն ամեն դեպքում որոշել են օգտվել այս գործիքակազմից՝ որպես պրոցեսի մեկնարկ։

Հ.Գ.1 Օգոստոսի 28-ին այս՝ արդեն շարունակվող գործով դիրքորոշում ներկայացնելու նոր ժամկետն է։ Բայց դուք մի շեղվեք՝ հրճվեք ու ընտրեք նոր դատավորներ։ Ես այդ դատավորների ինքնավստահությունից եմ ուզում։
     Խոստանում եմ նույն դեմքով հետևել նույն մարդկանց հրճվանքին այս գործի վերաբերյալ ՄԻԵԴ որոշման ժամանակ։ Կարդացի՞ք այս ամենը սիրելի քարոզիչներ, դե կարող եք անցնել առաջ և շարունակել ձեր հրճվանքը:

Հ.Գ. 2 Ազարյան Ալեքսանդրը ապացուցեց, իսկ նախարարն ու իշխանությունը ցույց տվեցին այն, ինչ մենք բոլորս էլ գիտենք՝ «Դուք ՄԻՇՏ պարտվում եք ու պարտվելու եք, երբ գործում է ոչ թե անբարո քաղաքականությունը, այլ զուտ իրավունքը»։ ՄԻԵԴ-ը ևս դա կարձանագրի։ Կասկած չունեմ։ Այս անգամ՝ հարգանքներս ԲԴԽ-ի՝ դատավոր անդամներին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն ավելին