▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի քիչ օդ թողեք էլի, մենք էլ թուլանանք, մարդ ենք․ Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի հովհաննիսյանն ինստագրամի իր էջում գրել է․ 

«Ինչի՞ց է, որ, երբ «աշխարհը» վատ է զգում, կինը միշտ ուժեղ ու կայուն` ուսն է դեմ տալիս, պահում անդորրը, փրկում իր միջավայրը, հասնում իր տղամարդուն, երեխաներին կամ նույնիսկ անծանոթին:

Իսկ, երբ հանկարծ կինն է փլվում` թեկուզ մի վայրկայնով, նրան ձեռք մեկնող, օգնող չկա, նրա հետ մեկտեղ փլվում է իր ստեղծած ու սնած ամբողջ աշխարհը(.... Հետո էլի մի անմարդկային ջանքով նա նորից վերականգնում է փլվածը, հետո նորից մնում մենակ, երբ վատ է, հետո նորից փլվում է իր գլխին էլի ամբողջ աշխարհի բեռն ու... էդպես այնքան, մինչև մի օր ուղղակի մարում է... Մի քիչ օդ թողեք էլի, օդ թողեք ախր, մենք էլ թուլանանք, մարդ ենք...»:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին