▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի քիչ սառը ջուր՝ Երևանի ավագանու ընտրություններում Րաֆֆիի կողմնակիցների ակնկալիքների վրա

Մի քիչ սառը ջուր՝ Երևանի ավագանու ընտրություններում Րաֆֆիի կողմնակիցների ակնկալիքների վրա: Եթե նրա կողմնակիցները կարծում են, որ մասնակցելով այդ ընտրություններին նույնաչափ արդյունքներ կունենան ինչքանը նախագահական ընտրություններում էր, ապա չարաչար սխալվում են: Ժամանակին Թալինը ցույց տվեց «Ժառանգության» օգտին քվեարկողների իրական թվին մոտ մի ցուցանիշ: Դա չփոխվեց ոչ նախագահական ընտրությունների ժամանակ, ոչ էլ կփոխվի երևանյան առաջիկա ընտրություններում:

Այո, եթե նույնիսկ նախագահական ընտրություններում համարենք, որ Րաֆֆին հավաքել է ոչ թե 37 տոկոս, այլ, ասենք, 50 տոկոս, ապա այդ թվի մեջ նրա իրական կողմնակիցների ձայները էլի չեն գերազանցել երեք տոկոսը: Հարցն այն է, որ նախագահական ընտրություններում թեկնածություն չդրած քաղաքական ուժերի կողմնակիցների մեծագույն մասը, ցանկանալով փորձել ամեն գնով ազատվել Սերժիկից, իր քվեն տվեց Րաֆֆիին: Իսկ ահա մայիսյան ընտրություններին մասնակցելու են բոլոր ընդդիմադիր ուժերը և նույնիսկ նրանց «առանցք» դառնալու հավակնություն ունեցող, բայց և «կոալիցիոն» զեղումներից չհրաժարված «այլընտրանք» փիլոնակիրը: Այս պայմաններում Րաֆֆին և իր կողմնակիցները պետք է հրաժարվեին մասնակցել այդ ընտրություններին, որոնք կարող են խայտառակել «Ժառանգությանն»  ու նրա լիդերին և դառնալ ավելի կարևոր գործը տապալելու առիթ:

Երջանիկ Աբգարյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին