▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի քիչ տարօրինակ չէ՞ր լինի ինձ ԵՏՄ հնգամյակի առիթով մեդալ տալը. Նիկոլ Փաշինյան

Մի քիչ տարօրինակ չէ՞ր լինի ինձ ԵՏՄ հնգամյակի առիթով մեդալ տալը։ Այս մասին factor.am-ի փոխանցմամբ ասել է Նուր-Սուլթանում աշխատանքային այցով գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում:

Նիկոլ Փաշինյանը նաեւ նշել է, որ «Պուտինի հետ հանդիպում նախատեսված չի եղել»:

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ Նուր-Սուլթանում Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստից առաջ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը պարգեւատրման արարողություն է կազմակերպել: Interfax-ի փոխանցմամբ՝ Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի անվան շքանշանով պարգեւատրվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը:

Rusarminfo-ն էլ գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունը պարգեւատրման մասին նախագահական հրամանագրում նշված չի եղել, եւ նա շքանշան չի ստացել:

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին