▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի վախեցեք, ինչպես վախեցել եք այս 3 տարիներին. ումի՞ց եք վախենում, էս լածիրակի՞ց. Շուշան Պետրոսյան

«Ասելիքս ասել եմ 3 տարի առաջ, իսկ առաջարկս է՝ մի վախեցեք, ինչպես վախեցել եք այս 3 տարիների ընթացքում»,- այս մասին, այսօր Մշակույթի գործիչների «Ձայն հայրենյաց» նախաձեռնության մեծ հավաքի ժամանակ նշեց երգչուհի Շուշան Պետրոսյանը:

«Վախեցել եք, երբ զազրախոսել են, երբ որ ստահոդ մտքերով հեղեղել են կայքերը: Մի վախեցեք հակադարձելուց: Դուք ինձ ճանաչում եք, ես իմ օրինակով եմ ասում: Ո՞նց էիք լռում: Մտավորակա՞ն: Մտավորականն ինձ համար այսօր հողի մշակն է, որ հողի համար կռիվ է տալիս, զինվորն է, որը սահմանից չի իջնում: Հիշեք, թե մտավորականներն ինչ արեցին 1988-ին, ես այդ սերնդից եմ: Ոչ մեկը երկաթե վարագույրից չէր վախենում, ումի՞ց եք վախենում, էս լածիրակի՞ց: Առաջարկս էդ ա՝ մի վախեցեք»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ «Ձայն հայրենյաց» նորաստեղծ նախաձեռնության անդամները մտավորականներ են, որոնք միացել են 17 կուսակցությունների պահանջին և կենսական անհրաժեշտություն են համարում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

 

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Asekose.am / հեռ: 095519696
Շոու-բիզնես ավելին