▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի վախեցեք ժեխից` դրանցից վախենալը արժեքազրկում է յուրաքանչյուր ձեր ստեղծած արժեք. Մհեր Մկրտչյան

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել․

Ես լռել եմ երբ 2018-ին մարդկանց տան դիմաց դագաղներ են տարել: Երբեք այդ լռության համար ներողություն չեմ խնդրել ու չեմ խնդրի` գերադասում եմ մի գրառումով չազատվել իմ սխալներից ու ապրել դրա հետ:

Հետո դադարեցի արվեստագետին հարմար, բայց կեղծ դիմակի տակ՝ հեռու մնալ քաղաքականությունից ու հասկացա իրական ազատության համը:

Մի վախեցեք իշխանավորներից` նրանք չեն կարող զրկել մեզ մեր գիտելիքներից, փորձից, եթե ունենք...տաղանդից:

Մի վախեցեք ժեխից` դրանցից վախենալը արժեքազրկում է յուրաքանչյուր ձեր ստեղծած արժեք:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին