▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միանանք բոլորս «Մոլորակի ժամ» ակցիային` այսօր` 20:30-ից 21:30-ը

Այսօր՝ մարտի 29–ին, ամբողջ աշխարհը նշում է «Մոլորակի ժամ» միջազգային էկոլոգիական ակցիան, որին միացել է նաև Երևան քաղաքը 2009 թվականից։ 
Հետևաբար այսօր, ժամը 20:30-ից 21:30-ը կանջատվի մայրաքաղաքի փողոցների լուսավորությունը՝ որպես ներդրում այդ միջոցառմանը։
www.earthhour.org ակցիային մարդիկ միանում են կամավոր, սակայն ցանկացած քաղաք, միանալով ակցիային, պարտավորվում է մեկ ժամով անջատել քաղաքի արտաքին լուսավորությունը:
Նախորդ տարի այս ակցիային մասնակցել էր աշխարհի ավելի քան 5300 քաղաք:
Միանանք բոլորս «Մոլորակի ժամ» ակցիային 

«Մոլորակի ժամ» համաշխարհային ակցիան առաջին անգամ մեկնարկել է 2007թ-ին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, որտեղ 2 միլիոն մարդ անջատել էին իրենց լույսերը՝ նպատակ ունենալով միավորել մարդկության ջանքերը կլիմայի փոփոխության դեմ մղվող պայքարում: Մասնակից քաղաքների թիվը տարեց տարի աճում է, եւ 2013թ. կազմել էր 150 պետությունների 7000 քաղաքներ: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին