▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միայն մահապատիժը կօգնի, որ իմ հեղինակությունն ու ազդեցությունը վերանան, կալանքը՝ ոչ․ Արշակ սրբազան

Միայն մահապատիժը կօգնի, որ իմ հեղինակությունն ու ազդեցությունը վերանան, կալանքը՝ ոչ․ Արշակ սրբազան

***

«Ամբողջ մեղադրանքը կառուցված է ինչ-որ մարդկանց ցնորքների հիման վրա»,- դատարանում ասել է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը: Նա ընդգծել է. «Ստացվում է մի իրավիճակ, երբ չկա հանցագործության իրեղեն ապացույցը, չկա տուժող, բայց կա պատվիրատու․ անցած անգամ տեղեկացանք, որ թմրանյութն էլ կորել է, չկա մարդը, որ ստացել է այդ թմրանյութը, չկա մարդը, որ տեղադրել է, բայց, չգիտես ինչու, հայտնվել եմ ես։ Ես քաղաքական գործունեությամբ չեմ զբաղվել, բայց մաքուր քաղաքական հետապնդման էլեմենտներով կառուցված գործ է, ակնհայտ է՝ ամեն ինչ կեղծ է ու շինծու»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր փաստաբան Արսեն Բաբայանը, «Սրբազանին մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, թե իբր նա 2018թ․ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման անդամներին վարկաբեկելու նպատակով անհայտ անձին հանձնարարել է ակցիայի մասնակիցների ուսապայուսակի մեջ մարիխուանա գցել՝ կատարելով իրացման նպատակով թմրամիջոցի շրջանառություն։

Հիշեցնենք, որ այս գործով Սրբազանը 3 ամիս գտնվել է կալանքի տակ»։

***

«Նախընտրական ծրագրում եկեղեցու վերաբերյալ այդպիսի թեզ ամրագրելը հակասահմանադրական է: Երկրի իշխանությունը նման գործառույթով օժտված չէ»,- դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Սրբազանը՝ անդրադառնալով ՔՊ-ի նախընտրական ծրագրում ընդգրկված դրույթին, որով նախատեսվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացում, Կաթողիկոսական տեղապահի ընտրություն, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կանոնադրության ընդունում և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրություն:

«Այն, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական ծրագրում այդպիսի դրույթ է ընդգրկել, ինքնին խոսում է այն մասին, որ ինչպես նախընթաց ծրագրում ընդգրկված թեզերը չեն իրագործվել, նույնը և սա չեն կարող իրագործել: Ես սրա մեջ ուրիշ ուղերձ էլ եմ տեսնում, ուղիղ տեքստով ասում են՝ ովքեր Եկեղեցու հետևորդներ, դավանող են, մեզ մի՛ ընտրեք»,- հավելել է Սրբազանը:

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին