Այսօր՝ մայիսի 11-ին, ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, անդրադառնալով մայիսի 8-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին, ներողություն խնդրեց.
«Ես ցանկանում եմ մեր հայրենակիցներից ներողություն խնդրել նրա համար, որ մենք` որպես ԱԺ պատգամավորներ, ես իմ անունից եմ խոսում, կարևոր օրակարգերը թողած, այն ժամանակը, որի համար դուք մեզ վճարում եք, որ մենք զբաղվենք լուրջ հարցերով ու խնդիրներ լուծելով, մենք այդ ժամանակը վատնում ենք նման բաների վրա: Ես ամեն ինչ կանեմ, որ ճիշտ գծից չշեղվեմ: Եվ նաև ես երկու օր մտածել եմ այն ամենի մասին, ինչ տեղի ունեցավ, ինչ ասացի, ինչ հնչեց:

Միգուցե եթե ես իմ բառապաշարի մեջ մի քիչ ավելի զուսպ լինեի, բանը չհասներ նրան, որ Սասուն Միքայելյանը ստիպված լիներ այսօր նման ելույթ ունենալ: Ես միշտ ամեն ինչի մեջ փորձում եմ առաջին հերթին իմ մեղքի բաժինը տեսնել»,-ասաց պատգամավորը:


