Panorama.am-ը գրում է. Արդարադատության նախարարության ԴԱՀԿԾ նախկին պետ Միհրան Պողոսյանի՝ Պանամայի օֆշորային գործարքների հետ կապված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են քննչական գործողություններ: Այդ մասին փոխանցել է ՀՔԾ մամուլի ծառայության պատասխանատու Միքայել Ահարոնյանը:
Նա տեղեկացրեց, որ քննչական գործողությունների շրջանակում մի խումբ անձինք, այդ թվում՝ Միհրան Պողոսյանը հարցաքննվել են:
«Բազմաթիվ քննչական գործողություններ են կատարվում, բայց նախաքննության այս փուլում դրանք հրապարակման ենթակա չեն, որովհետև դրանց հրապարակումը այս փուլում չի բխում քննության շահերից», -ասաց նա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում