A1plus.am-ի տեսանյութում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանը,անդրադառնալով իր օգնականի ձերբակալությանը, նշում է, որ լուրը համապատասխանում է իրականությանը:
«Ցավում եմ, որ շատ մարդկանց շրջանում, ովքեր վերջերս ձերբակալվել կամ հրավիրվել են համապատասխան մարմիններ, հայտնվել է նաև իմ օգնականը»:
Դիտարկմանը, թե արդյոք ինքը կարող է երաշխավորել, որ իր օգնականն այդ դեպքերին մասնակից չի եղել, Պողոսյանն ասաց. «Ես երաշխավոր կարող եմ լինել միայն ինձ համար։ Ես հորդորում եմ համապատասխան մարմիններին, որ իրենք անաչառ լինեն, որոշակի վենդետաներ և քայլեր, որոնք հիմնավորված չեն լինելու ու հետագայում պարզվելու են, որ դրանք հիմք չեն ունեցել, չանել։ Ի վերջո, ամեն ինչ պարզվելու է ու մենք համապատասխան հիմքեր ենք ներկայացնելու, թե որտեղ է եղել այդ երիտասարդը»։
Հիշեցնենք, որ Միհրան Պողոսյանի օգնականը ձերբակալվել է Երևանի Կ.Ուլնեցի փողոցում ապրիլի 21-ին տեղի ունեցած բռնությունների՝ մահակներով ավտոմեքենաների եւ քաղաքացիների վրա հարձակվելու գործով: