Ա1+-ը գրում է.ԱԺ հանրապետական պատգամավոր Միհրան Պողոսյանն այլեւս առնչություն չունի «Քեթրին Գրուպ» ընկերության հետ: Իսպանացի գործարար Ռիկարդո Անտոնիո Մերինոն վստահեցնում է՝ ինքն է ընկերության սեփականատերը: Ըստ նրա՝ Միհրան Պողոսյանը պարզապես իր ընկերն է:
«Նա ընկերության հիմնադիրն է, բայց դա քսան տարի առաջ է եղել:
Առաջին անգամ Միհրան Պողոսյանի հետ հանդիպել ենք տասներկու տարի առաջ, պատահական է եղել հանդիպումը՝ Մոսկվայում, ես այդ ժամանակ այնտեղ էի բնակվում»,-ասաց Ռիկարդո Անտոնիո Մերինոն:
Հայաստան գալու եւ բիզնեսով զբաղվելու առաջարկը իսպանացի գործարարը Միհրան Պողոսյանի կողմից չի ստացել: Հայաստանում կրկին հանդիպել է նրա հետ: Երեք տարի առաջ գնել է ընկերությունը եւ զբաղվում է բանանի ներկրմամբ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում