▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միհրան Պողոսյանի օգնականն ազատ է արձակվել

Խմբակային խուլիգանության մեջ մեղադրվող ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանի օգնականը կալանավորումից ազատ է արձակվել։

Դատարանը բավարարել է փաստաբանի միջնորդությունը եւ նրա նկատմամբ կիրառել գրավ 10 մլն դրամի չափով։

 

 

 

 

Իսոյանը ձերբակալվել էր օրեր առաջ՝ ապրիլի 21-ին Ավանում խմբի կազմում խուլիգանություն կատարելու կասկածանքով:

 

 

 

 

 

 

 

 

 

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ 2018թ. ապրիլի 21-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, քաղաքացիները բողոքի ակցիայի շրջանակներում մասամբ փակել են Երևան քաղաքի Կ.Ուլնեցու փողոցի ավտոճանապարհի երթևեկելի հատվածը, որի ժամանակ նրանց է մոտեցել «Պորշ» մակնիշի երկու ավտոմեքենա:

 

Նշված ավտոմեքենաներից իջել են մի խումբ անձինք և մահակներով հարվածել փողոցը փակած, ինչպես նաև՝ նշված տարածքով անցնող ավտոմեքենաներին և վարորդներին: Նրանցի մեկը եղել է Իսոյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին