Շարունակվում է POP հանրագիտարանի արտասահմանյան շարքը: Հաղորդավար Մհեր Բաղդասարյանը՝ Եվրոպայում, իսկ Արփինե Գաբերիելյանը՝ ԱՄՆ-ում նկարահանել են այն ամենը, ինչ դուրս է մնում հայկական շոու-բիզնեսի լրահոսից:
Մադոննայի ու Սելենա Գոմեսի հետ պարող Միհրանը POP-ին պատմել է, որ պրոդյուսերական գործունեություն է սկսել: Նա այժմ փորձում է միջազգային շուկայում տեղ հարթել Մանկական Եվրատեսլում 2009-ին Հայաստանը ներկայացրած Լուարայի համար:
Անի Քրիստին էլ խոսում է ամուսնալուծությունից հետո իր կյանքի դժվարությունների մասին: Պարզվում է՝ երգչուհին այլևս մտադրված չէ գումարներ ծախսել ու տեսահոլովակներ նկարահանել: