▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միջադեպ դատարանում. լեզվաբանի ամուսնու սպանության մեջ մեղադրվողը սկսեց գոռալ

armtimes.com-ը գրում է. Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով այսօր տեղի ունեցած դատական նիստի ժամանակ կրկին միջադեպ տեղի ունեցավ:

Հայտնի լեզվաբանը հայտարարությամբ հանդես գալիս նշեց, որ պաշտպանական կողմը չի հարգում այն փաստը, որ ինքն ամուսին է կորցրել, որ վերջինիս մայրը տարեց է, հուզվում է եւ հուզվելուց է, որ ամբաստանյալներին գուցե անուններով ճշգրիտ մատնացույց չի անում:

Նշենք, որ այսօր մի քանի ժամ հարցաքննվեց տուժող Եղիշե Խաչատրյանի մայրը՝ Էմմա Աբրահամյանը: Նրա աչքի առաջ են սպանել որդուն: Տիկին Էմման հարցաքննվելիս պարբերաբար ամբաստնայլաներ Խաչիկ Կոսյանին եւ Յուրի Հակոբյանին շփոթում էր ինչի պատճառով մի քանի անգամ միջադեպ տեղի ունեցավ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին