▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միջադեպ ոստիկանների և ցուցարարների միջև

Արդեն հայտնել էինք, որ «Հաց բերողին» սատարողների հավաք էին կազմակերպել Ազատության հրապարակում, որից հետո սկսել են երթը:

Մի պահ  ցուցարարները փակել էին Մաշտոցի պողոտան: 

Դրանից հետո  միջադեպ տեղի ունեցավ ցուցարարների և ոստիկանների միջև, որը հարթեց քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահենը՝ երթի մասնակիցներին հանգստության կոչ անելով: 

Ավելի ուշ, երբ երթի մասնակիցներն անցնում էին Հանրապետության հրապաակում, մի քանի մասնակիցներ կարողացան շրջանցեն երթի ընթացքը հսկող ոստիկաններին ու նստել հրապարակի կենտրոնում: 

Ոստիկանները ցանկանում էին բերման ենթարկել Շահեն Հարությունյանին՝ նշելով, թե նա է կազմակերպիչը երթի, սակայն մի քանի կանայք  նրանց համոզում էին, որ երթը կազմակերպիչ չունի, այն ինքնաբուխ է ՝ նվիրված Հաց բերողի հիշատակին:

Ավելի ուշ՝ երթի մասնակիցները պահանջագիր են  փոխանցել վարչապետին՝ Արթուր Սարգսյանին Եռաբլուրում հուղարկավորելու վերաբերյալ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին