▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միջադեպ «Փակ շուկայի» մոտ. Ու՞մ ինչ է խոստացել Լֆիկ Սամոն

Մի խումբ քաղաքացիներ,  այսօր  մոտենալով «Փակ Շուկայի» ապօրինի շինարարության դեմ պայքարող ակտիվիստներին, հայտարարել են, որ իրենք շուկայի ղեկավարությունից,  Սամվել Ալեքսանյանից խոստումներ են ստացել, թե աշխատատեղեր են ունենալու շինարարության ավարտից հետո: Նրանք պահանջում են ակտիվիստներից դադարեցնել իրենց պայքարը, որպեսզի Սամվել Ալեքսանյանը կարողանա ավարտին հասցնել շուկայի շինարարությունը, որ իրենք կարողանան աշխատել:

Նախաձեռնության անդամ  ռեժիսոր Տիգրան Խզմալյանը, ով դեպքի վայրում էր, Asekose.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք փորձում են քաղաքացիներին բացատրել, որ իրենց պահանջնել է նույնը.

«Մենք պահանջում ենք, որ«Փակ Շուկան» գործի որպես շուկա, այլ ոչ թե վերածվի սուպերմարկտի, որի վրա կառուցվելու է բազմահարկ շենք»,- նշել է ակտիվիստը:

Ակտիվիստների համոզմամբ, շուկայի ապօրինի շինարարության պաշտպանության համար նոր մեթոդներ են կիրառվում, ակտիվիստների դեմ են հանել քաղաքացիների նոր բանակ` սուտ խոստումներ տալով նրանց:

Մինչ այդ շինարարության հետ կապ ունեցող մի անձնավորություն, միջին տարիքի մի տղամարդ , չցանկանալով ներկայանալ` ակտիվիստներին և ռեժիսոր Տիգրան Խզմալյանին ասաց.«Գնացեք այստեղից, դուք շառ եք»:

Նանե Բագրատունի

«Փակ Շուկայից» ուղիղ միացում. հետևեք`այստեղ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին