▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միջադեպ՝ Սահմանադրական դատարանի մոտ

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հենց նոր ոստիկանության բարձրաստիճան սպաները խոչընդոտել են ՍԴ դատավոր Հրանտ Նազարյանի մուտքը Սահմանադրական դատարան։ Դատավորի պահանջին ի պատասխան՝ ներկայացնելու իր մուտքը խոչընդոտելու իրավական հիմք, ոստիկանները ոչինչ չեն ներկայացրել։

Չէին էլ կարող ներկայացնել, քանի որ միակ «իրավական» հիմքը բռնապետի վերածված վարչապետի ֆեյսբուքյան «հրովարտակն» է։

Ոստիկանության տվյալ սպաները (առնվազն նրանց հրամանատարը) կատարել են հանցագործություն և չեն կարող ազատվել պատասխանատվությունից՝ պնդելով, որ հրաման են կատարել։

Հիշեցնում եմ, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Ակնհայտ անօրինական հրամանով կամ կարգադրությամբ դիտավորյալ հանցանք կատարած անձը պատասխանատվություն է կրում ընդհանուր հիմունքներով», այսինքն՝ չի ազատվում պատասխանատվությունից։

Միաժամանակ, նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Ակնհայտ անօրինական հրամանը կամ կարգադրությունը չկատարելը բացառում է քրեական պատասխանատվությունը»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին