▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միջազգային ակտիվիստները կառուցում են կամուրջներ

Մի խումբ դեռահաս արվեստագետներ Բարսելոնայից, Բեռլինից, Դետրոյտից, Սանտիագոյից, Տանգիերից, Վարշավայից և Երևանից  նախաձեռնել են յուրօրնակ միջոցառում՝ հայաստանյան իրենց հասակակիցների հետ կառուցելու հաղորդակցության կամուրջներ և միասնականության ու փոխադարձ վստահության մթնոլորտ։ Միջոցառումը կանցկացվի երգի, պարի, վիզուալ արվեստների միջոցով։  

http://asekose.am/filemanager/uploads/Orran_1111.jpg

Միջոցառումը տեղի կունենա «Օրրան» բարեգործականում, ս.թ հուլիսի 6–ին՝ ժամը 10։00 -15։00  ընկած ժամանակահատվածում։ Միջոցառումը կավարտվի «Օրրանի» պարտեզում համագործակցության ընթացքում ստեղծված մշտական որմնանկարի դիմաց արված աշխատանքների ցուցահանդեսով։

Լրատվամիջոցների ներկայացուցիչները հրավիրվում են տեսանկարահանելու, լուսանկարելու և հարցազրույց վերցնելու այս յուրահատուկ երիտասարդներից, որոնք Breaking Walls միջազգային  շարժման անդամ ենև նրանք ողջունում են «Օրրան» բարեգործական կազմակերպության պատանիներին։ ԱՄՆ-ում հիմնադրված այս շահույթ չհետապնդող շարժումը խթանում է երկխոսությունը  վաղվա առաջնորդների միջև՝ համախմբելով երիտասարդներին ողջ աշխարհով, և որպես խաղաղության դեսպաններ՝ այդ նպատակով օգտագործում է արվեստը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին