▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միլիոնավոր մարդիկ հուլիսից կզրկվեն Skype-ից

Չնայած Windows Phone-ով աշխատող սարքավորումների շուկայական մասնաբաժինն անշեղորեն նվազում է, այդ գաջեթների օգտատերերը նախկինի նման կարողանում են օգտվել հայտնի հավելվածներից։ Սակայն արդեն հուլիսից նրանք կզրկվեն Skype-ի հասանելիությունից,-գրում է «Российская газета»-ն։

«Մենք նկատել ենք, որ դուք հիմա կամ նախկինում օգտագործել եք Skype-ը Windows Phone 8-ի, Windows Phone 8.1-ի վրա, Messaging հավելվածում Windows 10 Mobile-ի, Windows RT-ի կամ TV-ի համար։

Ցավոք, տեղեկացնում ենք ձեզ, որ մենք պատրաստվում ենք հեռացնել Skype-ի այդ տարբերակները։ Արդյունքում, 2017 թ.-ի հուլիսի 1-ից դուք այլևս չեք կարողանա օգտագործել դրանք»,- նշվում է Microsoft-ի հաղորդագրության մեջ։ Skype-ից օգտվելու միակ տարբերակը այլ սարքավորումների անցնելն է։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին