▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մինչ այս պահը ընթանում են դժվար ու ծանր մարտեր հատկապես հարավային ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան

Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական ԶՈւ-ն և հյուսիսում, և հարավում երկար հրետակոծությունից հետո, հրետանային պատրաստությունից հետո, որի ընթացքում կիրառում են նաև օդային հարձակման այլ միջոցներ ԱԹՍ-ներ, հրթիռներ, օդուժ, անցել են լայնածավալ հարձակման: 

Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Առնվազն 2 կատաղի գրոհից հետո հյուսիսային ուղղությամբ մեր Զինված ուժերին հաջողվել է հետ շպրտել ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչներին, ահաբեկիչներին, և այլ խմբավորումներին, որոնց չի հաջողվել գրավել ոչ մի բարձունք, ոչ մի դիրք:

Հարավային ուղղությամբ ամբողջ օրը շարունակվել են ծանր մարտերը, որոշ ուղղություններով մեր զորքերը կատարել են  վերախմբավորումներ:

Մինչև այս պահը ընթանում են դժվար ու ծանր մարտեր հատկապես հարավային ուղղղությամբ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին