Նախօրեին ուշ գիշերը Մինգեչաուրի ՀԷԿ-ում վթար է տեղի ունեցել, որն առանց էլեկտրականության է թողել Ադրբեջանի մեծ մասը:

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, անոմալ շոգի պատճառով շարքից դուրս է եկել համակարգային սարքավորման մի մասը:

Օպերատիվ վերանորոգման աշխատանքների արդյունքում գիշերվա կեսին Ադրբեջանի մեծ մասում էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է:


