▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՄԻՊ ներկայացուցիչները՝ «Սասնա ծռեր»-ի ահազանգի հետքերով

Արձագանքելով «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող Արթուր Սողոմոնյանի, Արմեն Լամբարյանի, Արամ Հակոբյանի և Խաչիկ Գիչյանի պահման պայմանների մասին հրապարակված հայտարարությանը՝ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ տեղում ծանոթանալու խնդրի մանրամասներին:

Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել կալանավորված անձանց հետ, մանրամասն ուսումնասիրվել են նրանց պահման պայմանները, իրավունքների ապահովման և բուժօգնության կազմակերպման հարցերը:

 Ազատությունից զրկված անձանց բարձրացրած իրավունքների ապահովման և բժշկականօգնություն տրամադրելու հարցերը աշխատանքային կարգով անմիջապես քննարկվել ենքրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ, և կստանան համապատասխան լուծում:

 Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին ներկայացված խնդիրները սահմանված կարգով ամփոփվում են՝ ՀՀ արդարադատության նախարարություն համապատասխան գրություն ուղարկելու նպատակով:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին