▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Միրզոյանի փորձերն անընդունելի են»․ Բայրամով

Հայաստանի և Ադրբեջանի սահմանադրությունների միջև զուգահեռներ անցկացնելու փորձերն անընդունելի են։ Այս մասին, ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

«Հայաստանի սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում հարևան պետությունների նկատմամբ»,- ասել է Բայրամովը։

Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Ադրբեջանը Հայաստանից խաղաղության պայմանագրի նոր առաջարկ է ստացել.

«Ադրբեջանը Հայաստանից ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի նոր խմբագրությունը։ Մի քանի օր առաջ Հայաստանից նոր նախագիծ ստացանք։ Ուզում եմ նշել, որ համաձայնագրի նախագծի՝ բաց մնացած հարցերը կրճատվել են»,- ասել է Բայրամովը՝ հունգարացի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին