▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Mister X-ը ԳՏԵԼ Է Miss X-ին. Երգիչ ԱՐԹՈՒՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ նոր տեսահոլովակում նրա սիրելին է` ՄԵՐԻՆ

Mister X-ը, նույն ինքը` Արթուր Հակոբյանը մեկնում է  Միացյալ Նահանգներ, իսկ երեկ նրա նոր տեսահոլովակի նկարահանման աշխատանքներն էին ընթանում Երեւանի նորակառույց շենքերից մեկի բնակարանում:

Այս մասին գրում է bravo.am-ն ու նշում, որ երգիչը որոշել է ներկայանալ իր հեղինակային երգով, որը կոչվում է ԳՈՒՑԵ  եւ խախտել երկարատեւ լռությունը:

-Իմ կատարմամբ ավելի շատ հնչել են արիաներ ու մեղեդային լուրջ գործեր, իսկ այս երգը լատինոյի ու ռեգգի երաժշտության հետաքրքիր միախառնում է, - հայտնել է Արթուր Հակոբյանը:

Տեսահոլովակում նկարահանվել են երիտասարդ աղջիկներ ու տղաներ, երաժիշտներ, որոնք ապահովել են փարթիի մթնոլորտ, իսկ հերոսուհին երգչի սիրելին է` Մերին,   քանի որ երգը նրան է նվիրված:

-Երգը մեր մասին է, այդ պատճառով էլ Մերին է նկարահանվում: Թեեւ չեմ պնդել, որ անպայման ինքը լինի. ես առաջակեցի, ռեժիսորն էլ հավանություն տվեց իմ գաղափարին,-նշել է Արթուրը:

Մերին էլ հավելել է, որ առաջին անգամ է նկարահանվում տեսահոլովակում, բայց տեսախցիկի հետ աշխատելու փորձ ունի որպես նախկին հեռուստահաղորդավարուհի.

-Մոտ երկու տարի առաջ ուղիղ եթերում վարում էի ԵՐԿՐԻ ԱՌԱՎՈՏԸ  ծրագիրը, սակայն այս տեսահոլովակում երեւալն այնքանով է յուրահատուկ, որ հենց Արթուրինն է, պետք չէ կերպար խաղալ, ընդամենը պետք է բնական լինել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին