Երեկվանից սկսած, ինչ Միացյալ Երիտասարդական Լիգան հրապարակեց աղանդավոր հայ աստղերի վերաբերյալ իր ցուցակը, սկսվեց տարօրինակ մի իրարանցում և շատերը սկսեցին քարեր նետել հիշյալ կառույցի վրա ու պաշտպանել աստղերին: Բանն հասավ այնտեղ, որ լրատվական դաշտի «գրողներից» մեկը /լրագրողական էթիկայի նորմերից ելնելով փակագծեր չեմ բացում ու չեմ նշում այլևայլ հանգամանքներ/ փորձեց սարկազմի ենթարկել հրապարակումը և այդ ձևով այն «ոչնչացնել» աղանդավորների շարքում ընդգրկելով նաև ասենք Անգելա Մերկելին Վախթանգ Կիկաբիձեին և այլոց: Արդեն իսկ կառույցի ղեկավարները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ նշել են, որ ցուցակում հայտնվածների մի մասի ապացույցները կան մյուսներինն էլ ստուգվում են:
Ամեն դեպքում սա չէ էականը: Հարցն այլ է լրիվ: Ինչու մարդիկ խուսափում են ասել, որ օրինակ իրենք ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔ-ից են կամ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ: Ինչու մինչ այդ, ընդամենը ամիսներ առաջ, երբ մեր այսպես ասած համազգային եվրոհարդարումը դեռ ակտուալ էր ու չէր փոխվել ռուսաֆիկացման, այս խնդիրը չկար, իսկ հիմա կա: Կամ ինչու են բոլոր հերքողները հատկապես ուշադրության կենտրոնում պահում Առաքելական եկեղեցում մկրտված լինելը կամ հանրահայտ քավոր ունենալը: Կյանքի խոսքը Հայաստանում հազիվ 20 տարվա պատմություն ունի և իր հետևորդներին հիմնականում ներգրավել է ՀՈԳԵՎՈՐՍՈՒԹՅԱՆ ճանապարհով` օգտվելով հիմնականում հասարակության սոցիալական ծանր վիճակից: Հետևաբար ասենք առնվազն կլիներ անմտություն պապեիպապ կյանքիխոսքական որոնելը:
Մի՞թե աստղերն էլ սկսել են տեսնել, որ ներկա քաղաքական ուղղության պայմաններում միակ ճիշտ ճանապարհը երկրի ավանդական դոմինանտ կրոնական կառույցի հետևորդ ներկայանալն է գոնե անվանապես, սեփական իշխանահաճությունը ցույց տալու համար, որն ի դեպ նաև նշանակում է նոր դերեր, նոր համերներ /հաշվի առնելով Նունեի վերջին համերգը` գուցե նաև ատկատ համերգներ/:
Արսեն Լևոնյան