▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մնաց հինգ նշանակում` պոտենցիալ նախարարների անունները. «Հժ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ նոր վարչապետի կաբինետի համալրման համար մնում է հինգ նշանակում՝ գյուղատնտեսության  նախարար, բնապահպանության նախարար, սպորտի նախարար, էներգետիկայի նախարար, արդարադատության նախարար։ «Գյուղնախարարի պաշտոնի համար շրջանառվում է  Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի անունը, բնապահպանության նախարարի պաշտոնի համար պայքարը շարունակում է ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, էներգետիկայի նախարարի պաշտոնի համար շրջանառվում է  կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանի անունը, բայց Արմեն Մովսիսյանը շարունակում է պայքարը։ Արդարադատության նախարարի ամենահավանական թեկնածուն դեռ շարունակում է մնալ Հրայր Թովմասյանը, իսկ սպորտի նախարարի պաշտոնակատար Յուրի Վարդանյանը համառորեն պայքարում է իր պոստը պահպանելու համար, թեեւ այդ պաշտոնի դեպքում շրջանառվում է  ՀԱՕԿ սպորտվարչության պետ Գաբրիել Ղազարյանի անունը»։

 


Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին