Այսօր «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» ՀՀ Կառավարության շենքի դիմաց մոմավառություն էր կազմակերպել` ի հիշատակ 3 տարի առաջ ընտանեկան բռնության զոհ դարձած Զարուհի Պետրոսյանի:
«Այսօր հոկտեմբերի 1-ն է: Բոլորս հիշում ենք, թե ինչպես 3 տարի առաջ Զարուհի Պետրոսյանը մահացավ իր ամուսնու ծեծի հետևանքվ: Այդ օրվանից մեր կոալիցիան ստեղծվեց: Դա առաջին դեպքն էր, որ լայն արձագանք գտավ ԶԼՄ-ներով: Բացահայտվեց, խոսվեց այդ դեպքի մասին: Մենք որպես կոլիցիա հետևեցինք դատական ողջ գործընթացին, որպեսզի վստահ լինենք, որ արդար դատավճիռ կկայացվի: Ամուսինը դատապարտվեց: Մենք որոշեցինք աշխատել տարբեր կանանց հետ, ովքեր Զարուհու դեպքից հետո սկսեցին բարձրաձայնել իրենց խնդիրների մասին»,- ASEKOSE.am-ի թղթակցին ասաց կոալիցիայի անդամ Նառա Ահարոնյանը:
Ստորև ներկայացնում ենք ՀՀ-ում ընտանեկան բռնության վերաբերյալ խիստ մտահոգիչ փաստեր.
Հայաստանում կանանց մոտ 25 տոկոսը ընտանեկան բռնության զոհ է դառնում: (Ամնեսթի ինթերնեյշնլի 2008-ի սոցհարցում):
2012-ին եղել է ընտանեկան բռնության 766 գրանցված դեպք, որից 621-ը կատարվել է կանանց հանդեպ:
(ՀՀ ՈՍտիկանություն)
Իսկ չգրանցված լինում են տարեկան մոտ 2000 ընտանեկան բռնության դեպքեր:
2012-ին 5 կին մահացել է ընտանեկան բռնության հետևանքով` առանց մայրական խնամքի թողնելով 12 մանկահասակ երեխա:
(ՀՀ ոստիկանություն)
2013-ին ` առ այսօր 3 կին է մահացել ընտանեկան բռնության հետևանքով` առանց մայրական խնամքի թողնելով 6 մանկահասակ երեխա:
2011-2013 թթ-ին եղել է ընտանեկան բռնության 8012 թեժ գիծ ծառայության ահազանգեր:
Հեղինակ` Հասմիկ Գյոզալյան