«Ֆեներբախչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն երեք խաղով որակազրկվել է՝ Թուրքիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի խաղի ավարտից հետո «Գալաթասարայի» մարզիչ Օկան Բուրուկի քթից բռնելու համար։ Նշվում է, որ կարգապահական կոմիտեն պորտուգալացի մասնագետի նկատմամբ ավելի խիստ պատիժ չի սահմանել, քանի որ համարել է, որ Բուրուկը սադրել է նրան։
Ապրիլի 2-ին «Ֆեներբախչեն» դուրս մնաց Թուրքիայի գավաթի խաղարկությունից՝ քառորդ եզրափակչում սեփական հարկի տակ 1։2 հաշվով պարտվելով «Գալաթասարային»։ Եզրափակիչ սուլիչից հետո Մոուրինյոն մոտեցել է Բուրուկին ու երբ նա շրջվել է, բռնել է նրա քթից։ Թուրք մասնագետը դեմքը ձեքերով ծածկած ընկել է սիզամարգի վրա։ «Գալաթասարայը» մեղադրել է Մոուրինյոյին իրենց մարզչի վրա «հարձակվելու» մեջ, իսկ «Ֆեներբախչեն» հայտարարել է, որ Բուրուկը սադրել է Մոուրինյոյին: