▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մորթվեցին տղամարդիկ եւ կանայք, դատարկվեցին գյուղեր, քաղաքներ, իսկ Ս. Թանկյանը երջանիկ ապրում է իր ռանչոյում. Մ. Մինասյան

Սերժը եկավ՝ իր հետ բերելով նույնը, ինչ եղել էր 100 տարի առաջ, որովհետեւ հեղափոխության արդյունքում կատարվեց նույն ցեղասպանությունը՝ ուրիշ ձեւով. խոնարհվեցին եկեղեցիները, թալանվեցին վանքերը, սպանվեցին հայեր, մորթվեցին եւ գլխատվեցին տղամարդիկ եւ կանայք, դատարկվեցին գյուղեր եւ քաղաքներ, նույնիսկ գերեզմաններ, իսկ Սերժ Թանկյանը երջանիկ շարունակում է ապրել իր ռանչոյում:

Այս մասին ֆեյսբուքյան էջում հրապարակած «Requiem 8. Սփյուռքը և Ցեղասպանությունը. փաստեր թուրքական շպիոն ու ԱԱԾ ագենտ բարձրաստիճան պաշտոնյայի մասին» տեսանյութում ասում է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

«2015 թվականին Վատիկանի Սանտա Մարտա կեցավայրում հանկարծակի հանդիպեցին երկու ընկեր՝ Խորխե Մարիա Բերգոգլիոն, որը ավելի հայտնի է աշխարհին Ֆրանցիսկոս պապ անունով, եւ Առաքելական եկեղեցու Արգենտինայի թեմի առանջորդը՝ Գիսակ սրբազանը։ Դուք պետք է տեսնեիք, թե ինչպես ուրախացավ Ֆրանցիսկոսը, երբ մարդկանց մեջ տեսավ Գիսակ սրբազանին, եւ մարդկան պլշած աչքերը, թե ոնց էին նայում, մտածելով, թե սա ո՞վ է՝ տեսնելով, որ Հռոմի պապը, մարդ, ով սրբություն է համարվում կաթոլիկ աշխարհի համար, անհասանելի բարձունք, գոռալով՝ իմ ընկեր, գրկախառնվեց եւ սեղմեց իրեն։ Կանցնեն տարիներ, եւ ես հույս ունեմ ու վստահ եմ, որ գաղտնազերծված փաստաթղթերում մենք բոլորս կիմանանք, թե ինչ դեր է ունեցել Գիսակ սրբազանը հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում։ Բայց իմ խոնարհումը հիմա ես ուզում եմ հայտնել Արգենտինայի հայ համայնքին՝ առաքելական, բողոքական եւ կաթոլիկ, այն ահռելի աշխատանքի համար, որ նրանք արել են բոլորիս համար, եւ կանցնեն տարիներ, գրքեր կգրվեն մեր համայնքների եւ սփյուռքի կազմակերպությունների մասին։ Այստեղ նաեւ ուզում եմ ընդգծել Խաժակ սրբազանի պատմական դերը, որի մասին մի օր վստահ կխոսենք։ 2015 թվականին Գաբրիել Ջամբարջին եւ իր ընկերները ֆինանսավորեցին Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի թանգարանային մասի վերանորոգումը արդիականացումը եւ բացումը, եւ երբ բացվեց թանգարանը, Գափոն՝ ընկերների համար Գաբրիելը Գափոն է, կանգնած հյուրերի մեջ հուզված նայում էր, եւ ես վստահ եմ, որ նա խոսում էր իր ծնողների հետ՝ նրանց պատմելով, որ ինքը սա, որպեսզի մարդիկ տեսնեն եւ հիշեն, թե ինչից են փախել եւ հրաշքով փրկվել իր ծնողները, եւ մարդիկ հիշեն ու երբեք չմոռանան, թե ինչ կատարվեց 100 տարի առաջ, երբ մորթվեցին, սպանվեցին, տեղահանվեցին ավելի քանի 1,5 միլիոն մարդիկ»,- պատմեց Մինասյանը։

Նախկին դեսպանը նաեւ պատմեց, որ 2015 թվականին շատ հայտնի եւ շատ համեստ գործարար Ալբերտ Ավդոլյանը իր պատրաստականությունը հայտնեց ֆինանսավորելու մի շարք միջոցառումներ։

«Ալբերտ Ավդոլյանը աներեւակայելի գործ է արել եւ անում հայ ժողովրդի համար, եւ դա մի փոքր դրվագ էր, որովհետեւ կանցնեն տարիներ, եւ մենք բոլորս, հույս ունեմ, կիմանանք, թե ինչ ահռելի ներդրում ունի նա Հայաստանի անվտանգության համակարգի մեջ։ Բայց դուք երեւի կհիշեք Ալբերտի անունը, երբ Նիկոլ Փաշինյանի ոհմակը, շոու սարքելով դիվանագիտական անձնագրերից, հայտնեցին, որ նաեւ ՀՀ դիվանագիտական անձնագիրը վերադարձրել են Ալբերտից։ Ալբերտը չնեղացավ, նա շարունակեց ծառայել իր ժողովրդին, նա 1,2 միլիոն դոլար վճարեց մի նվերի համար, որը Հայաստանին մատուցել էր մի ուրիշ սփյուռքահայ՝ Սերժ Թանկյանը, որովհետեւ այն բանը, որը մեզ մատուցվեց որպես աննախադեպ եւ պատմական նվեր՝ System of a Down-ի եւ Սերժ Թանկյանի համերգը նույն 2015 թվականին Հանրապետության հրապարակում Հայաստանի ժողովրդին եւ Հայաստանին արժեցել է 1,2 միլիոն դոլար։ Մենք բոլորս գիտենք Սերժ Թանկյանի նվերի մասին, բայց երբեք չենք լսել Ալբերտ Ավդոլյանի ֆինանսավորած նվերի մասին։ Կա հասկացություն, որը կոչվում է «գրպանային ծախսեր, գրպանային փողեր»։ Դրանք փողեր են, որոնք ենթակա չեն պատճառաբանության։ Պայմանագրի մեջ SOAD-ի շահերը ներկայացնող կազմակերպությունը ներառել է 273 հազար դոլար՝ որպես նվեր անող տղաների գրապանային ծախսեր։ Բոլորս ծանոթացանք հեղափոխության սիմվոլ Սերժ Թանկյանի հետ։ Նրան բոլորը կանչում էին, մոռացել էին Գիսակ սրբազանին, Գաբրիել Ջամբարջիին, Ալբերտ Ավդոլյան, գոռում էին՝ Սերժ, արի եւ փրկիր մեզ, եւ Սերժը եկավ՝ իր հետ բերելով նույնը, ինչ եղել էր 100 տարի առաջ, որովհետեւ հեղափոխության արդյուքնում կատարվեց նույն ցեղասպանությունը՝ ուրիշ ձեւով. խոնարհվեցին եկեղեցիները, թալանվեցին վանքերը, սպանվեցին հայեր, մորթվեցին եւ գլխատվեցին տղամարդիկ եւ կանայք, դատարկվեցին գյուղեր եւ քաղաքներ, նույնիսկ գերեզմաններ։ Իսկ Սերժ Թանկյանը երջանիկ շարունակում է ապրել իր ռանչոյում»,- ասաց նա։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին