«Մեր զինվորականները ուշադիր հետևում են Լեռնային Ղարաբաղում կատարվող գործընթացին»,- ТАСС-ի փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Ամբողջ տեղեկատվությունը մանրակրկիտ վերլուծվում է, նաև մենք հանգամանորեն արձանագրում ենք բոլոր հայտարարությունները, որոնք անում են միջազգային առաջնորդները, որոնք արվում են ամենաբարձր մակարդակով աշխարհի տարբեր երկրներից»,- ասել է նա ի պատասխան այն հարցին, թե ինչ տվյալներ ունի Կրեմլը՝ Լեռնային Ղարաբաղի հարցում Թուրքիայի մասնակցության վերաբերյալ։
«Անկասկած, մենք չենք խրախուսում նման հայտարարությունները, մենք համաձայն չենք դրանց հետ», - ասել է Պեսկովը եւ հիշեցրել իր երեկվա խոսքերն այն մասին, որ «պետք չէ կրակի վրա յուղ լցնել»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեվլութ Չավուշօղլուն այսօր հայտարարել է.
«Ինչպիսի աջակցություն էլ հարկավոր լինի Ադրբեջանին, մենք պատրաստ ենք տրամադրել: Մենք ասել ենք, որ Ադրբեջանի հետ ենք եւ՛ բանակցությունների սեղանի շուրջ, եւ՛ ռազմի դաշտում: Դրանք դատարկ խոսքեր չեն»: