Ռուսաստանը դեռ չի տեսել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկները՝ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության մանրամասները հստակեցնելու վերաբերյալ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Մենք չենք տեսել հստակ առաջարկներ, որոնք Հայաստանի վարչապետը ցանկանում է քննարկել՝ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության համատեքստում, ուստի հիմա չեմ կարող գուշակել»,- պատասխանել է Լավրովը՝ արձագանքելով Փաշինյանի ելույթին: Հավելենք, որ «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանն այս առիթով գրել է. «Նիկոլի երեկվա ելույթից հետո այսօր Լավրովն ասել է, որ Ռուսաստանը հայկական կողմից որևէ առաջարկ խաղաղապահների վերաբերյալ չի ստացել։ |
«Մոսկվան դեռ չի տեսել Փաշինյանի առաջարկները». Լավրով
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet