▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվան շարունակում է ակտիվ միջնորդական ջանքերը ԼՂ հակամարտության գոտում արյունահեղությունը դադարեցնելու ուղղությամբ

Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՌԴ-ն շարունակում է ակտիվ միջնորդական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում արյունահեղությունը դադարեցնելու ուղղությամբ: Այս մասին Զախարովան հայտարարել է հոկտեմբերի 22-ին տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում:

«Մենք շարունակում ենք ակտիվ միջնորդական ջանքերն՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում արյունահեղության դադարեցմանը: ԼՂ հակամարտության կարգավորման հարցը, մասնավորապես, քննարկվել է հոկտեմբերի 20-ին և 21-ին, Մոսկվայում՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի առանձին հանդիպումների ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ու Ադրբեջանի արտգործնախարար Ջեհյուն Բայրամովի հետ: Ինչպես և առաջ, աշխատում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում»,- նշել է Զախարովան:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին