▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվայի շրջանում ահաբեկչություն է կանխվել

Մոսկվայի շրջանում ահաբեկչական հարձակում է կանխվել: 

Անվտանգության ուժերը բերման են ենթարկել 1999-ին ծնված, ծագումով Կենտրոնական Ասիայից ահաբեկչի,  որը միջազգային ահաբեկիչների ցուցումով նախապատրաստում էր հարձակում «իշխանությունների շենքերից մեկի» վրա, գրում է РИА Новости-ն:

Նշվում է, որ հետագայում նա պատրաստվում էր մեկնել Մերձավոր Արևելք: 

Ձերբակալվածի մոտ ինքնաշեն ռումբ պատրաստելու համար բաղադրիչներ: Հայտնաբերվել են նաեւ գրոհայինների հետ նամակագրություն, պայթուցիկ նյութեր պատրաստելու հրահանգներ և ահաբեկիչների ղեկավարներին երդման տեսանյութ:

Թե որտեղ և երբ էր նա նախատեսում պայթյուն կազմակերպել, չի նշվում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին